Լողալ գետերում, շատ հեղուկ օգտագործել, սոխի հյութ ու թան խմել. Հնդկաստանում փորձում են դիմադրել շոգերին (լուսանկարներ)
Հնդկաստանի հարավային նահանգներում շարունակում է «մոլեգնել» շոգ եղանակը, որի հետևանքով արդեն 2.000-ից ավելի մարդ է մահացել, հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ իրավիճակն առավել ծանր է Անդհրա- Պրադեշ ու Տելանգանա նահանգներում, որտեղ գրանցվել է 1.979 զոհ:
Ըստ dailymail.co.uk-ի տեղեկությունների՝ նման եղանակը պահպանվելու է դեռևս 1 շաբաթ, ինչից հետո հնդիկ օդերևութաբանները կանխատեսել են անձրևների սեզոնի մեկնարկ:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ սարսափելի շոգին դիմադրելու համար մարդիկ դիմում են ավանդական և ոչ ավանդական միջոցների. աշխատում են դուրս չգալ ստվերից, լողում են գետերում, շատ հեղուկ են օգտագործում, սոխի հյութ ու թան խմում:
Հայտնի է, որ իշխանությունները խմելու ջրով լի բազմաթիվ տանկերներ են ուղարկել մոտ 4.000 գյուղի բնակիչների:


















