Քրիստոնյա ասորին ի նշան վրեժխնդրության գլխատել է «Իսլամական պետության» գրոհայինին
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարող քրիստոնյա ասորին գլխատել է խմբավորման գրոհայիններից մեկին՝ դրանով վրեժխնդիր լինելով Սիրիայի հյուսիս-արևելքում խմբավորման կողմից մարդկանց սպանության համար, հայտնում է The Guardian թերթը՝ սիրիացի իրավապաշտպաններին հղումով։
Ըստ իրավապաշտպան կազմակերպության դիտորդի՝ ասորին զինյալին գտել է գյուղերից մեկում և պատանդ է վերցրել։
Երբ նա պարզել է, որ պատանդն «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է, գլխատել է նրան։
Քրիստոնյաները պայքարում են ԻՊ-ի դեմ քրդական զորամիավորումների կազմում։
Մայիսի սկզբից գրոհայիններն ավելի քան մեկ տասնյակ ասորական գյուղ են զավթել։
Այդ զավթումներն ուղեկցվում են գլխատումներով՝ բոլորի աչքի առաջ, զանգվածային մահապատիժներով, մարդկանց ստրկացմամբ և բռնաբարություններով։










