Սաակաշվիլին հայտարարել է, որ սիրում է Օդեսան

15:13 • 30.05.15

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնում նշանակված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հայտնել է, որ սիրում է Օդեսան, գրում է gazeta.ru-ն:


«I love Odessa»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ, որի հետ Սաակաշվիլին տեղադրել է խորհրդային դերասան Մարկ Բերնեսի կատարմամբ «Шаланды, полные кефали» երգը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի էկոլոգիայի նախարար Իգոր Շևչենկոն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում նշանակվելու մասին:


«Եվս մեկ մերիտոկրատ է նշանակվել Ուկրաինայի ղեկավար պաշտոնում: Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետն է»,  - ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:


INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Սաակաշվիլիին այդ պաշտոնում նշանակելու առաջարկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ներկայացրել էր Ուկրաինայի նախարարների կաբինետը: