Ավստրալացի ֆուտբոլիստը խաղի ժամանակ կաթվածից մահացել է (տեսանյութ)

11:16 • 31.05.15

Ավստրալիական Northern Saints ֆուտբոլային թիմի մարզիկ Մոհամեդ Ալի Ջամիլ Ալուշը մահացել է սրտի կանգից, որը տեղի է ունեցել ֆուտբոլի խաղի ժամանակ, գրում է The Herald Sun-ը։

 

Դեպքը տեղի է ունեցել Avondale Heights թիմի հետ խաղի ընթացքում։ Ալուշը գոլ խփելուց հետո վազել էր դաշտում և անսպասելիորեն ընկել էր խոտերի վրա։

 

Քսաներկուամյա մարզիկին օգնության են հասել մարզիչներն ու բուժանձնակազմը։ Ֆուտբոլիստին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, ավելի ուշ նա մահացել է այդպես էլ  կոմայից ուշքի չգալով։

 

Մարզիկի բարեկամներից մեկը պատմել է, որ Ալուշը վերջերս մտահոգվելով իր քաշի ավելացմամբ, պահել էր խիստ դիետա և գերծանրաբեռնել ֆիզիկական ակտիվությունը։

 

Նախնական տվյալներով, Մոհամեդ Ալուշը մահացել է կաթվածից։