Պեկինում ծխելն արգելել են գրասենյակներում և ռեստորաններում (լուսանկարներ)

13:42 • 31.05.15

Երկուշաբթի օրվանից Պեկինում (Չինաստան) կարգելվի ծխել գրասենյակներում, ռեստորաններում, հասարակական տրանսպորտում, ինչպես նաև մանկական և բժշկական հաստատությունների հարևանությամբ տարածքներում, հայտնում են չինական ԶԼՄ-ները։

 

Արգելքը խախտած ֆիզիկական անձանց նկատմամբ կսահմանվի  տուգանք 200 յուանի չափով (32.3 դոլար), գրում է Interfax-ը։

 

Իրավաբանական անձինք, ինչպես օրինակ՝ ռեստորանների և սրճարանների սեփականատերերը, ովքեր չեն արգելի ծխելը իրենց հաստատություններում կտուգանվեն 10.000 յուանի չափով (1600 դոլար)։

 

Ավելի վաղ իրավախախտ ծխողները արգելված տարածքներում ծխելու համար տուգանվում էին ընդամենը 1.6 դոլարով։ Բացի տուգանքից, հունիսի 1-ից արգելվելու է ծխախոտի վաճառքը դպրոցների ու մանկապարտեզների տարածքին 100 մետր մոտ հեռավորությունից։