Թմրավաճառները փորձել են արքայախնձորների մեջ 200 կգ կոկաին ներկրել Իսպանիա

23:36 • 31.05.15

Իսպանիայի ոստիկանությունը 200 կգ կոկաին է հայտնաբերել արքայախնձորների մեջ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ երկրի ներքին գործերի նախարարության հայտարարության հղումով։

Մրգերով բեռնարկղերը Կենտրոնական Ամերիկայից ժամանել են Ալգեսիրաս քաղաքի նավահանգիստ։

Ոստիկանները ստուգումների ժամանակ նկատել են, որ բացակայում են արքայախնձորների միջուկները և դրանց փոխարեն ներսում տեղակայված են թմրանյութերով փաթեթներ, որոնք պատված են դեղին մեղրամոմով։

Բեռը հասցեագրված էր Մադրիդում և Սան Կիրզե դել Վալյեսե քաղաքի երկու ընկերություններին։ Երկու կազմակերպությունները ղեկավարվում են կոլումբիական ծագմամբ Իսպանիայի քաղաքացիների կողմից։

Հարուցված քրեական գործի շրջանակներում երեք մարդ ձերբակալվել է։ Կատարվում է հետաքննություն։