Եգիպտոսում գազամուղ են պայթեցրել
Եգիպտոսում Էլ-Արիշա քաղաքի Հյուսիսային Սինայի վարչական կենտրոնի մոտակայքում գազատար են պայթեցրել, լրագրողներին այդ մասին հայտնել են տեղի անվտանգության ուժային կառույցից։
Ոստիկանության տվյալների համաձայն, ամենայն հավանականությամբ, պայթյունը կազմակերպվել է երկրի տարածքում գործող իսլամական խմբավորումներից մեկի զինյալների կողմից։
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը իր վրա չի վերցրել պայթյունի իրագործման պատասխանատվությունը, գրում է Interfax-ը։
Եգիպտական MENA լրատվական գործակալությունը նշել է, որ պայթել է գազամուղի այն հատվածը, որը գազ էր մատակարարում քաղաքի տներին և տեղական ջերմային էլեկտրակայաններին։
![]()










