Իտալիայի 7 շրջաններում ՏԻՄ ընտրություններ են

12:22 • 31.05.15

Իտալիայի յոթ շրջաններում՝ Վենետոյում, Լիգուրիայում, Տոսկանայում, Ումբրիում, Մարկում, Կամպանիայում և Ապուգլիում այսօր անցկացվում են մարզպետների և մարզային խորհուրդների անդամների ընտրությունները, գրում է rg.ru-ն։

 

Բացի այդ, ավելի քան 700 քաղաքապետարաններում ընտրում են քաղաքապետերի և  քաղաքային խորհրդի անդամների։

 

Ընդհանուր առմամբ, քվեարկությանը կմասնակցի  մոտ 23 մլն քաղաքացի։ Ընտրատեղամասերն աշխատում են ժամը 7։00-ից մինչև 23։00-ը։

 

Դեմոկրատական կուսակցությունը գլխավորող Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտնել է, որ ընտրություններն ունեն միայն տեղական նշանակություն։ «Ինձ համար սա փորձություն չէ և կառավարության համար ոչ մի հետևանք չի կարող  ունենալ։ Դրանք պարզապես տարածքային ընտրություններ են»,- ասել է նա: