Սիրիայի օդուժի հարվածների հետևանքով 60 խաղաղ բնակիչ է սպանվել

13:22 • 31.05.15

Սիրիայի կառավարական օդային ուժերի հարվածների հետևանքով 59 խաղաղ բնակիչ է սպանվել, մինչդեռ հարվածներն ուղղված են եղել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, հայտնել են Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհրդից։

 

Հարվածներ են հասցվել Էլ-Բաբ քաղաքի վրա, որը զավթել են ԻՊ-ի զինյալները։ Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ հարվածների ժամանակ օգտագործվել են կասետային ռումբեր, գրում է Interfax-ը։


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան դեպքի հետ կապված հայտարարություն է արել. «Սիրիայի ռազմաօդային հարձակումները սեփական երկրի տարածքում բացարձակապես անընդունելի են»։

 

Նա նաև ընդգծել է, որ կասետային ռումբերի օգտագործումը պետք է անհապաղ դադարեցնել։