Քաղցկեղից մահացել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդին
ԱՄՆ-ում քաղցկեղից մահացել է երկրի փոխնախագահ Ջո Բայդենի որդի՝ Բո Բայդենը, հայտնում է Reuters-ը։
Քառասունվեցամյա Բո Բայդենը մահացել է մայիսի 30-ին ուղեղի քաղցկեղից։
«Մենք գիտենք, որ Բո Բայդենի հիշատակը հավերժ կմնա նրա անվախ կնոջ՝ Հելլիի և երկու հրաշալի երեխաների՝ Նատալիի և Հանթերի սրտերում»,- ասվում է Սպիտակ Տան հայտարարության մեջ։
ABC News-ի տվյալների համաձայն՝ Բո Բայդենի մոտ ուղեղի քաղցկեղ են ախտորոշել 2013-ի օգոստոսին, որից հետո նա անցել էր քիմիոթերապիայի կուրս։
Այս տարվա գարնանը հիվանդությունը կրկնվել է ու նրան տեղափոխել են ԱՄՆ-ի զինված ուժերի բժշկական կենտրոն։










