ԱԺ նախագահը փոքրիկ Գալուստ Սահակյանի հետ ԱԺ-ում էր՝ երեխաների հետ տոնելու Երեխաների պաշտպանության օրը

14:11 • 01.06.15

Ազգային ժողովի դարպասներն այսօր բացառության կարգով բացվել էին՝ հատուկ երեխաների համար: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին էին հյուրընկալվել երեխաները, որոնց համար կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում:


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տոնին մասնակցելու էր եկել թոռնիկների հետ, այդ թվում նաև փոքրիկ Գալուստ Սահակյանի: