«Հաղթանակ» զբոսայգու մանկական զվարճախաղերը մինչև 13:00-ը գործել են անվճար. քաղաքապետարան

13:53 • 01.06.15

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Երևանը` փոքրիկների համար»  խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում «Հաղթանակ»  զբոսայգու մանկական զվարճախաղերը մինչև 13:00-ը գործել են անվճար: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունը:


Սա Երևանի քաղաքապետարանի և զբոսայգու տարածքում գործող «Ուրախ ժամանց ընկերության » համատեղ նախաձեռնությունն է, որն արդեն ավանդական է դարձել:  Հաշվի առնելով երեխաների մեծ հոսքը նաև անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ բոլոր զվարճախաղերի մոտ հերթապահել են Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմերի, ինչպես նաև  ոստիկանության  աշխատակիցները:
 

Մանուկներն ու «Հաղթանակ»  զբոսայգի եկած նրանց ծնողները շնորհակալություն են հայտնել կազմակերպված բազմաբովանդակ միջոցառումների համար և նշել, որ ամեն ինչ արվել է երեխաների ուրախ ժամանցն ապահովելու համար: