220 կմ/ժ. խաղաղօվկիանոսյան «Անդրես» փոթորիկն ուժեղացել է մինչև 4-րդ աստիճան
Խաղաղ օվկիանոսում ձևավորված «Անդրես» փոթորիկն ընդամենը 4 ժամում ուժեղացել է` հասնելով 4-րդ աստիճանի:
Ինչպես նշում է ria.ru-ն, փոթորկի ներսում քամու արագությունը 220 կմ/ժ է: Հայտնի է, որ փոթորիկը գտնվում է Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիա նահանգի հարավ-արևմտյան ափից 1.200 կմ հեռավորության վրա` առաջ շարժվելով 9 կմ/ժ արագությամբ:
Ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ մոտակա 48 ժամվա ընթացքում փոթորիկը պետք է որ աստիճանաբար թուլանա ու վտանգ չներկայացնի առափնյա հատվածի համար:










