Ասիայում հասունացել է ԵԱՀԿ-ի նման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը. Հարավային Կորեայի ԱԳՆ

09:51 • 01.06.15

Ասիայում անհրաժեշտ է ստեղծել տարածաշրջանային մեխանիզմ, որն օպերատիվ կերպով կարձագանքի ստեղծվող անվտանգության սպառնալիքներին: Նման կարծիք է հայտնել Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բյոն Սեն հունիսի 1-ին բացված ԵԱՀԿ-ի ասիական համաժողովի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:

 

Հիմնական թեմաները կլինեն անվտանգության ոլորտում համաշխարհային փոփոխվող իրավիճակը և Ասիայում անվտանգության հարցերով բազմակողմանի համագործակցության ռազմավարությունը:

 

«Հյուսիս-արևելյան Ասիայի երկրները պետք է դասեր քաղեն Եվրոպայում վստահության և անվտանգության ամրապնդման հարցում ԵԱՀԿ-ի գրանցած հաջողությունից»,- ասել է արտգործնախարարը՝ հիշատակելով Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված մարտահրավերները և Հարավչինական ծովում մի շարք պետությունների տարածքային  պահանջները: