ԱՄՆ-ում կրկեսային ներկայացման ժամանակ ակրոբատն ընկնում է գետնին (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ ականատես են դարձել, թե ինչպես է կրկեսային ներկայացման ժամանակ ակրոբատն ընկնում գետնին, գրում է The Daily Mail-ը:
Circo Hermanos Vazquez ճանապարհորդող կրկեսի կին և տղամարդ աշխատակիցներն օդում հնարք են կատարել։ Ըստ համարի՝ տղամարդը պետք է բռներ կնոջ մազերից, և կինն այդպես կախված մնար օդում, սակայն սխալի պատճառով վերջինս ընկնում է գետնին:
Տեսանյութը նկարահանող տղամարդը սարսափած բացականչում է, ինչից հետո խոշորացնում է կադրը կրկեսի հատակին: Կրկեսի աշխատակիցներն այնուհետ արագ շտապում են կնոջն օգնության: Հաղորդվում է, որ կինը միայն թեթև վնասվածքներ է ստացել:













