Գազալցակայանի պայթյունից այրվածքներ ստացած Հակոբ Հակոբյանի եղբայրը մահացել է

13:07 • 01.06.15

Այսօր առավոտյան մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ Արմեն Հակոբյանը, ով նախորդ շաբաթ այրվածքներ էր ստացել Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:


Նա նշեց, որ պայթյունից տուժած մյուս երկու հիվանդների վիճակը նորմալ է: Մասնավորապես Հակոբ Հակոբյանի որդու վիճակը գնահատվում է բավարար:


Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 26-ին: