Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ

20:50 • 01.06.15

Հանրապետության տարածքում հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 2-3-ին էապես չի փոխվի, 4-6-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

 

 

Երևանում`

 

Հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Երևանի  հունիսի  2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.


·         Օդի առավելագույն ջերմաստիճան           34.60C (2006թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան                5.10C (2001թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան           20.70C:



ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն