Ավելի քան 20 անօրինական ներգաղթյալ է վիրավորվել ֆրանսիական Կալեում ծեծկռտուքի ժամանակ
Անցած գիշեր ֆրանսիական Կալե քաղաքում անօրինական ներգաղթյալների ճամբարում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 24 մարդ, գրում է ria.ru-ն:
Կռիվը սկսվել է Սուդանից և Էրիթրեայից ներգաղթյալների միջև և վերաճել է մեծ ծեծկռտուքի: 14 մարդ հոսպիտալացվել է:
Կալեում առաջին անգամ չէ, որ ներգաղթյալների միջև բախումներ են տեղի ունենում: Քաղաքի իշխանությունները բազմիցս փորձել են վերացնել ներգաղթյալների ճամբարները՝ իրենց քայլերը պատճառաբանելով ոչ բավարար սանիտարական պայմաններով և տեղի բնակիչների մասին մտահոգությամբ:










