Գերմանիայում տանկը վրաերթի է ենթարկել մարդատար մեքենան. 18-ամյա վարորդը հրաշքով փրկվել է

23:24 • 01.06.15

Գերմանիայում տանկի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում է Газета.Ru-ն` The Local-ին հղումով, տանկը պատկանում է բրիտանական զինված ուժերին, որոնք զորավարժություններ էին անցկացնում Գերմանիայի տարածքում գտնվող բազաներից մեկի մոտակայքում:


Ճանապարհին տանկը ջարդուփշուր է արել Toyota մակնիշի մեքենան, որի ղեկին 18-ամյա աղջիկ է եղել: Բարեբախտաբար, զինվորականներին հաջողվել է տուժածին դուրս բերել մեքենայից: Աղջիկը լուրջ վնասվածքներ չի ստացել:


Ոստիկանությունը եկել է այն եզրահանգման, որ միջադեպի մեղավորը տուժած կողմն է, քանի որ գերմանուհին խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: