Գերմանիայում կոչ են արել ՖԻՖԱ-ին այլընտրանք ստեղծել՝ Բլատերի վերընտրվելուց հետո

17:27 • 01.06.15

Գերմանացի քաղաքական գործիչները կոչ են արել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային այլընտրանք ստեղծել այն բանից հետո, երբ կազմակերպության ղեկավար է վերընտրվել Յոզեֆ Բլատերը, հաղորդում է lenta.ru-ն:

 

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆի կարծիքով՝ աշխարհի լավագույն ֆուտբոլային թիմերով ներկայացված հիմնական ֆեդերացիաները կարող էին միավորվել Համաշխարհային ֆուտբոլային ասոցիացիայի (WFA) մեջ:

 

«Եթե Եվրոպայի հինգ առաջատար ֆուտբոլային ազգերը՝ Գերմանիան, Անգլիան, Իսպանիան, Ֆրանսիան և Իտալիան հայտարարեն WFA-ի միջուկ դառնալու իրենց պատրաստակամության մասին, ապա նրանց ամենակարճ ժամանակահատվածում կմիանան ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան: Նոր ֆեդերացիային Արգենտինայի և Բրազիլիայի միանալը կնշանակի Բլատերի ՖԻՖԱ-ի սպորտային և տնտեսական ավարտ»,- հայտարարել է «Միություն90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Սիմոնե Պետերը: