Ճապոնիայում 700 կգ-անոց օդապարիկն ընկել է մարդկանց վրա (տեսանյութ)

15:02 • 01.06.15

Ճապոնիայում 4 մարդ է տուժել 700 կգ-անոց օդապարիկի ընկնելու հետևանքով, գրում է Корреспондент-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել «Մեծ օդապարիկ» փառատոնի ժամանակ։ Օդային խաղալիքը հանկարծակի ընկել է հանդիսատեսի վրա 200 մ բարձրությունից։

 

Օդապարիկի անկումից տուժել է 7-ամյա երեխա և 3 մեծահասակ։ Նրանցից մեկը՝ 73-ամյա մի տղամարդ, դեռևս անգիտակից վիճակում է։

 

Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը։