ՀՀ-ից 5 ուսանող է ուսանելու ՌԴ-ում՝ միջուկային էներգետիկայի ոլորտում

21:23 • 01.06.15

Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ատոմի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ինչ ծրագրեր կան, մասնավորապես՝  կրթական փոխանակման, «Ռոսատոմ» ընկերության կադրային քաղաքականության հարցերով տնօրեն Վալերի Կաերզինը պատասխանեց. «Մենք պլանավորում ենք համագործակցության զարգացումը, և այս տարի Հայաստանից հինգ ուսանողի ենք հրավիրել Մոսկվայի միջուկային հետազոտությունների ինստիտուտ»:

 

Շարունակելով իր խոսքը՝ Վալերի Կաերզինն ասաց. «Հայաստանը նորելուկ երկիր չէ միջուկային էներգետիկայի ոլորտում,  ունի մասնագետներ, ովքեր գիտեն, թե ինչպես համակարգեր ստեղծեն: Ուստի կարծում եմ՝ մեր համագործակցությունը շատ հաջող կլինի: Ամեն դեպքում, մենք ուրախ ենք համագործակցություն զարգացնել Հայաստանի համալսարանների հետ»: