Մուրսիի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսում 2.600-ից ավելի մարդ է զոհվել. իրավապաշտպաններ

09:43 • 01.06.15

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո երկրով մեկ տարածված բռնության ալիքի հետևանքով զոհվել է ավելի քան 2.600 մարդ:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, սա իրավապաշտպանների ներկայացրած տվյալներն են, որոնք հավաքվել են 2013թ. հունիսի 30-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

 

Հայտնի է, որ զոհերի գրեթե կեսը նախկին նախագահի աջակիցներն են, մնացածը` ոստիկաններ ու խաղաղ բնակիչներ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2013թ. հուլիսին Եգիպտոսի բանակը համաժողովրդական դժգոհության ալիքի ֆոնին իշխանությունից հեռացրել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ նախագահին, ինչին հաջորդել են նրա աջակիցների կազմակերպած բողոքի զանգվածային ակցիաները: Դրանք, իրենց հերթին, հանգեցրել են անկարգությունների և բախումների:

 

Ներկայում Մուրսին գտնվում է բանտում` դատապարտված լինելով 20 տարվա ազատազրկման, սակայն նա կասկածվում է նաև հօգուտ օտար պետության լրտեսության համար, նրան սպառնում է մահապատիժ: