Նյու Յորքի կենտրոնում շինարարական կռունկն ընկել է երկնաքերի վրա (լուսանկարներ)

10:51 • 01.06.15

Նյու Յորքում 10 մարդ վնասվածքներ է ստացել շինարարական կռունկի հետ կապված միջադեպի հետևանքով, գրում է korrespondent.net-ը:

 

Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները: Սարքը, որը բարձրացրել է կռունկը, պոկվել է և մեծ բարձրությունից ընկել է հետիոտների անցումի վրա: Վիրավորների թվում է երկու շինարար: Վիրավորներից ոչ ոք կյանքի համար վտանգավոր վնասվածք չի ստացել:

 

Միջադեպը տեղի է ունեցել Մանհեթենում գտնվող շինհրապարակում, որտեղ բարձրահարկ գրասենյակային շենք է կառուցվում: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են դեպքի վայր, հայտնաբերել են կռունկից պոկված մասը, որն ընկնելու ընթացքում վնասել է բոլոր հարկերը:

 

Ոստիկանները հայտարարել են, որ հետաքննության ընթացքում կպարզվի տեղի ունեցածի պատճառը: