Հոսանքի թանկացման դեմ հանրային քննարկմանը «էլեկտրական» ցուցահանդեսի ու պարերի առաջարկ է արվել

10:18 • 01.06.15

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացման» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը տեղեկացնում է, որ  երեկ տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ հնչել են բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, որոնցից մեկն էլ «էլեկտրական ցուցահանդեսի» կազմակերպումն է, որի ժամանակ տարբեր նկարիչներ, քանդակագործներ, գրողներ և այլն, նույնիսկ ոչ մասնագետներ, մասնակցեն ու ցուցադրեն իրենց արվեստի գործերը։
 


Երեկ առաջարկվել է նաև ընդդեմ հոսանքի թանկացման պարել հայկական և հունական ազգային պարեր, միասին պատրաստել  հունիսի 19-ի երթի «էլեկտրական պաստառները»:


«Չորրորդ. Էլեկտրական հեծանվարշավ՝ ընդդեմ լույսի թանկացման, որի միջոցառումն արդեն իսկ կա և հորդորում եմ մասնակցել։ Հունիսի 6-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակ։ Անցեք հետևյալ հղմամբ, միացեք տարածեք և մասնակցեք»,-  գրել է Նարեկ Այվազյանը: