Ռոլան Գարոս. Թոփ-10-ի ևս երեք թենիսիստներ քառորդ եզրափակչում

18:53 • 01.06.15

 Ֆրանսիայում ընթացող «Ռոլան Գարոսի» մրցաշարում այսօր կայանում են 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները: Երեկ հետաձգված Ռոջեր Ֆեդրեեր – Ժիլ Մոնֆիս մրցավեճը շարունակվեց այսօր և ավարտվեց շվեյցարացու հաղթանկով՝ 6:3, 4:6, 6:4, 6:1: Քառորդ եզրափակչում Ֆեդերերը կմրցի իր հայրենակից Ստեն Վավրինկայի հետ:

 

Հաղթանակներ տարան նաև Էնդի Մարեյն ու Դավիդ Ֆերերը, ովքեր պարտության մատնեցին, համապատասխանաբար, Ժերեմի Շարդիին (6:4, 3:6, 6:3, 6:2) և Մարին Չիլիչին (6:2, 6:2, 6:4):

 

Այս թենիսիստները քառորդ եզրափակչում կխաղան իրար հետ: