Մեծամորի ատոմակայանի անվտանգության մասին Թուրքիայի մտահոգություններն անհիմն են. «Ռոսատոմ»

13:56 • 01.06.15

Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների մտահոգությունները տեղին չեն, քանի որ ատոմակայանը միանգամայն անվտանգ է: Մոսկվայում անցկացվող «Atomexpo-2015» 7-րդ միջազգային ֆորումի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  ասաց «Ռոսատոմ»-ի կապիտալ ներդրումների գծով փոխտնօրեն Պյոտր Ստեպաևը:


«Ոչ, այդ մտահոգություններն անհիմնն են: Մեծամորի ատոմակայանը շահագործվում է նույն տեխնիկական սկզբունքներով, ինչ Վորոնեժի ատոմակայանը»,- ասաց նա  ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչպես է գնահատում այն, որ Թուրքիայի իշխանությունները պարբերաբար իրենց մտահոգությունն են հայտնում՝ կապված Մեծամորի ատոմակայանի անվտանգության հետ: