«Արտաշատ» հյուրանոցի տանիքից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. ահազանգ ՏԿԱԻՆ-ում

13:11 • 01.06.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 1-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել:
 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և տեղի ուժերով կանխվել է Կ.Մ-ի (ծնվ. 1964 թ.) ինքնասպանության փորձը: