Մոսկվայում ձերբակալվել է Թենգո մականունով «օրենքով գող» Թենգիզ Կորսագիան
Մոսկվայի հարավում ձերբակալել են «օրենքով գող» Թենգիզ Կորսագիային՝ Թենգո Օչամչիրսկի մականունով, այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ ՌԴ Ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնին հղումով։
Նշվում է, որ քրեական հեղինակության մոտ հերոին է հայտնաբերվել։
«Ձերբակալվել է ծնունդով Վրաստանից 44-ամյա այսպես կոչված՝ «օրենքով գող» Թենգո Օչամչիրսկին»,- նշվում է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ։
Հարուցվել է քրեական գործ՝ «Թմրանյութերի անօրինական շրջանառություն» հոդվածով։










