Թուրքիայում ավելի քան 10 մարդ է վիրավորվել նախընտրական հանրահավաքի ժամանակ

14:56 • 01.06.15

Թուրքիայի Սամսուն քաղաքում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ 11 մարդ է վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն՝ Milliyet թերթին հղումով։

 

Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։

 

Մոտ 500 մարդ փորձել է խափանել ցույցը՝ Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ կարգախոսներ բացականչելով։

 

Ոստիկանության միջամտության ընթացքում, որը փորձել է կանխել ցուցարարների միջև բախումները, վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան։ Ձերբակալվել է 37 մարդ։