Վերագործարկվել է ԲՀԿ-ի պաշտոնական կայքէջը

16:38 • 01.06.15

Վերագործարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքէջը։  Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

www.bhk.am

«Պահպանելով հինը՝ մենք փորձել ենք կայքին տալ նոր մոտեցում՝ այն դարձնելով առավել ինտերակտիվ։ Կայքում դուք կարող եք գտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության,կուսակցության քաղաքական խորհրդի, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության, Երևանի ԲՀԿ ավագանու,  ԲՀԿ երիտասարդների միության, ինչպես նաև մեր այլ ստորաբաժանումների գործունեության հետ կապված տեղեկատվություն։  Կայքը եռալեզու է, ինչը հնարավորություն կտա օտարալեզու մեր գործընկերներին օպերատիվ կերպով ծանոթանալ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամենօրյա գործունեությանը»,–ասվում է հաղորդագրությունում։