Հնդիկ գործարարը հրաժարվել է իր 600 մլն դոլար կարողությունից վանական դառնալու համար
Դելիի «պլաստիկի արքան»՝ DR International ընկերության տնօրեն Բանվարլալ Դոշին հրաժարվել է իր 600 մլն դոլար կարողությունից` հնագույն հնդկական կրոնի` ջայնիզմի հետևորդ դառնալու համար:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` The Times of India-ին հղումով, Դոշին ուխտելու մտադրություն է ունեցել դեռևս 1982-ից, սակայն միայն անցյալ տարի է նրան հաջողվել համոզել իր ընտանիքին, որ տվյալ քայլն անհրաժեշտ է:
Արարողությանը ներկա է գտնվել ավելի քան 150 000 մարդ: Իր կարողության մեծ մասը Դոշին նվիրաբերել է ջայնական եկեղեցուն:










