Չինական Alibaba Group ընկերությունը Ռուսաստանում ներկայացուցչություն է գրանցել
Չինական Alibaba Group խոշոր ընկերությունը վերջերս գրանցել է իր ներկայացուցչությունը Ռուսաստանում, որն անվանվել է «Ալիբաբա.քոմ (ՌՈւ)» ՍՊԸ , գրում է ТАСС գործակալությունը՝ Коммерсантъ թերթին հղումով։
Այն գրանցվել է մայիսի 15-ին։
Ռուսաստանում և ԱՊՀ-ում AliExpress-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մարկ Զավադսկին հաստատել է տեղեկությունը և հայտնել է, որ ինքը նշանակվել է «Ալիբաբա.քոմ (ՌՈՒ)» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։
«Alibaba Group-ը հիմնել է նոր ընկերություն Ռուսաստանում՝ հետագայում մեր բիզնեսն ընդլայնելու և գործընկերներին աջակցելու նպատակով։ Բացի այդ՝ այն նաև նպատակ ունի հեշտացնելու փոխգործակցությունը Ռուսաստանի պետական մարմինների հետ», - ասել է Զավադսկին։
Alibaba ընկերության AliExpress ծառայությունը Ռուսաստանում ամենահայտնի առցանց խանութներից է, որից ամսական օգտվում է 15.6 մլն գնորդ, ինչը գերազանցում է eBay և Amazon խանութներից օգտվող ռուսաստանցի գնորդների թիվը։










