Ավստրալիայում ձյուն է տեղացել (լուսանկարներ)

13:32 • 02.06.15

Հարավային կիսագնդում ձմեռ է սկսվել։ Ավստրալիայում ձմռան առաջին օրն օդի ջերմաստիճանը նվազել է 0 աստիճանից և սկսվել է ուժեղ ձյուն տեղալ, գրում է Корреспондент-ը։

 

«Ձմռան առաջին օրն Ավստրալիայի հարավային շրջանները ծածկվել են ձյունով։ Ամենամեծ տեղումները եղել են երկրի հարավ-արևմուտքում, ինչպես նաև՝ կենտրոնական շրջաններում։ Օդերևութաբանները սպասում էին ձյան ծածկի ավելացում օրվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Սակայն մասնագետները հայտարարել են, որ մոտ ժամանակում ձյան տեղումներ այլևս չեն սպասվում և կանխատեսել են օդի ջերմաստիճանի բարձրացում։ Ավստրալիան արդեն պաշտոնապես բացել է լեռնադահուկային հանգստավայրերի սեզոնը։