Բոլիվիայում ոստիկանները կրակել են նախագահի մեքենայի վրա
Ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի մեքենայի ուղղությամբ։ Այդ պահին նախագահը մեքենայում չի եղել, գրում է Корреспондент-ը։
Վարորդն ուղևորվելիս է եղել օդաչուի հետևից, ով պետք է պետության ղեկավարին տեղափոխեր պաշտոնական մայրաքաղաք Սուկրե, հայտնել է Բոլիվիայի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն։
Նրա խոսքով՝ ձերբակալվել է 4 մարդ, ովքեր ցուցմունք են տալիս մահափորձի մեղադրանքի վերաբերյալ։
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան կտրել է մեկ այլ մեքենայի ճանապարհը, որում եղել են ոստիկանության աշխատակիցներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կանգնել են և 2 անգամ կրակել մեքենայի ուղղությամբ։










