Մոսկվայում կողոպտել են «Дом-2» հեռուստաշոուի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինային
Ռուսական «Дом-2» հեռուստաշոուի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ հաղորդում տալով իր մեքենայից արված գողության մասին։ Նրա խոսքով՝ հանցագործները ներխուժել են մեքենայի սրահ և տարել 15.000 ռուբլի և անձնական փաստաթղթեր, գրում է LifeNews-ը։
«Քսենիա Բուդագովան (Բուդագովը Բորոդինայի առաջին ամուսնու ազգանունն է) իր դիմումում նշել է, որ գողությունն իրականացվել է, երբ իր մեքենան կայանված է եղել Միչուրինի պողոտայում։ Նա նշել է, որ մեքենան վնասվածքներ չունի»,- հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։










