Դանիացի քաղաքական գործիչը բոլորովին մերկ լուսանկարվել է նախընտրական քարոզարշավի շրջանակում

16:25 • 02.06.15

Դանիացի քաղաքական գործիչ Ջոն Էրիկ Վագները, ով բավական գոհ է իր կազմվածքից,  գրեթե ամբողջությամբ մերկ լուսանկարվել է իր նախընտրական արշավի պաստառի համար, գրում է metro.co.uk-ը։

 

Վագներն առաջին անգամ է առաջադրվում վարչապետի պաշտոնում և ընտրությունների քարոզարշավի շրջանակում լուսանկարվել է կովբոյի կերպարով։

 

Նա կրել է միայն սև գլխարկ և շագանակագույն գոտի, որը հատուկ հարմարեցված է զենք կրելու համար։ Նա աջ ձեռքը դրել է գոտու մեջ գտնվող զենքի վրա, իսկ մյուս ձեռքով բռնել է գոտու առջևի հատվածը։

 

Պաստառի սև ֆոնին գրված է՝ «Ընտրե՛ք Վագներին որպես ղեկավար»։ Վարչապետի 52-ամյա թեկնածուն իր քարոզարշավի պաստառները փակցնել է տվել Կոպենհագենի փողոցներում։

 

Նշվում է, որ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ պաստառները պատկանում են «18+» լուսանկարների շարքին, այդ պատճառով հետաքննություն էր սկսվել, որը, սակայն, ավարտվել է լուսանկարները փողոցներից հեռացնելու մերժումով։

 

Հետաքրքրական է հետևել՝ արդյոք նա կկարողանա հաղթանակ տանել հունիսի 18-ին կայանալիք վարչապետի ընտրություններում, գրում է աղբյուրը։