EasyJet-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում՝ հրդեհի վտանգի պատճառով

15:44 • 02.06.15

Անթալիայից Լոնդոն թռչող անգլիական EasyJet ավիաընկերության Airbus A320 օդանավը երեքշաբթի օրն արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում, երբ օդանավի անձնակազմն ինքնաթիռի ներսում ծխի հոտ է զգացել, հաղորդում է ria.ru-ն:

 

Ուղևորները տարհանվել են ինքնաթիռից: Օդանավակայանի տեխնիկական ծառայություններն անցել են ինքնաթիռի զննության: