Ոտքը կոտրած ԱՄՆ պետքարտուղարը տեղափոխվել է Բոստոնի հիվանդանոց՝ վիրահատվելու
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին տեղափոխվել է Բոստոնի հոսպիտալ, գրում է Газета-ն՝ հղում անելով Պետդեպի Twitter-ի էջին։
Պետքարտուղարը Ժնևից Բոստոնի օդանավակայան է ժամանել ռազմական C-17 ինքնաթիռով։ Օդանավակայանից նա անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։
Ջոն Քերին կոտրել էր աջ ազդրը Ֆրանսիայում հեծանվային մարզումների ժամանակ։ Բոստոնում նա կվիրահատվի, հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։










