Քիմ Քարդաշյանի զգեստը այրվել է. հղի աստղին փրկել է հայտնի պրոդյուսերը

23:36 • 02.06.15

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր սկանդալային զգեստը բռնկվել է միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Նյու Յորքի «Լինքոլնի կենտրոնում»:

 

Associated Press - ի փոխանցմամբ՝ նրան փրկել են ոչ ավելի, ոչ պակաս՝ հանրահայտ երգիչ ու պրոդյուսեր Ֆարել Ուիլիամսը ու նրա կինը:

 

Միջադեպը հաստատել է Քարդաշյանը: Նա, մասնավորապես, հայտնել է, որ Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի երեկույթի իր զգեստը բռնկվել է մոմից: Երբ շորն սկսել է այրվել, ինքը ձայն է տվել Ֆարելին ու Հելենին, և նրանք փրկել են իր կյանքը. նրանք, աստղի պատմելով, թռել են իր կողմը և շորը հանել իր հագից:

 

Աղբյուրը նկատում է, որ սա տեղի է ունեցել Քիմի հայրացուի` օլիմպիական չեմպիոն Բրուս Ջեների` որպես կին իր նոր լուսանկարները հրապարակելու սկանդալի ֆոնին: