Սևաստոպոլում աշակերտուհին մազերի մեջ թաքցրած հեռախոսով է ներկայացել պետական քննությանը
Խարդախության զավեշտալի դեպքեր են գրանցվել Ռուսաստանում անցկացվող պետական միասնական քննությունների ժամանակ, հայտնել են Ռուսաստանի կրթության և գիտության ոլորտում վերահսկողություն իրականացնող դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոնից։
Սևաստոպոլում աշակերտուհին մազերի մեջ թաքցրած հեռախոսով է ներկայացել պետական քննությանը, գրում է gazeta.ru-ն։
«Սևաստոպոլում մի աշակերտուհի բջջային հեռախոս էր բերել իր հետ և թաքցրել մազերի մեջ, որին զանգ է եկել քննության ժամանակ»,-պատմել է դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Կրավցովը։
Նա նաև տեղեկացրել է, որ Կարաչաևո-Չերկեսիայում աշակերտի փոխարեն քննության է ներկայացել ծնողը։
«Նրանք միմյանց շատ նման են, և երբ կասկած է առաջացել՝ ստուգել են նրա անձնագիրը և խաբեությունը բացահայտվել է»,- ասել է Կրավցովը։










