Սլովակիայի վարչապետը կոչ է արել չեղարկել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները

09:59 • 02.06.15

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն անհրաժեշտ է համարում չեղարկել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները, գրում է gazeta.ru-ն:

 

«Պատժամիջոցները չեն տվել սպասվող արդյունքը: Դրանք վնասել են ինչպես Եվրոպային, այնպես էլ Ռուսաստանին: Չգիտեմ՝ ում կարող է ձեռնտու լինել նման փոխադարձ վնասը»,- հայտարարել է Սլովակիայի վարչապետը:

 

«Մեզ պետք չեն ո՛չ պատժամիջոցներ, ո՛չ զենքի շաչյուն, հարկավոր է խաղաղ երկխոսություն և կոնկրետ արդյունքներ: Եթե Մինսկի համաձայնագրերն իրականացվեն, ես կդառնամ առաջինը, ով կքվեարկի պատժամիջոցների թուլացման միջոցով դրանց իրականացման հետագա աջակցության օգտին: Իմ կարծիքով՝ դա ամենաճիշտ մոտեցումն է»,- ընդգծել է Սլովակիայի վարչապետը:

 

Ֆիցոյի խոսքով՝ պատժամիջոցները «կարող են լինել միայն գործիք և գործիքներից մեկն առաջացող դժվարին իրավիճակների լուծման ժամանակ»:

 

Սլովակիայի վարչապետը նաև ընդգծել է, որ պատժամիջոցների անարդյունավետությունն ապացուցվել է պատմական փորձով: