ՌԴ Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել Քսենիա Սոբչակի նկատմամբ (լուսանկար)

10:34 • 02.06.15

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի նկատմամբ, ով մեղադրվում է հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար:



Ինչպես նշում է gazeta.ru-ն, ընթացիկ տարվա ապրիլի վերջին Սոբչակն Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ինքը ներկայացված է եկեղեցական հանդերձանքով:


Այս հակասական հրապարակումից հետո Կիրովի շրջանը ներկայացնող փաստաբան Յարոսլավ Միխայլովը բողոք է գրել Քննչական կոմիտե: