Դիլիջանում հյուրանոցի մոլորված այցելուն հայտնաբերվել է Հաղարծին գյուղում
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 1-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի այցելուն՝ Վ. Տ.-ն (մոտ 28 տարեկան) ժամը 12.00-ի սահմաններում դուրս է եկել հյուրանոցից՝ հայտնելով, որ ավտոմեքենայով մեկնելու է «Գոշավանք» վանական հալալիր, այնուհետև՝ ոտքով Պարզ լիճ:
Ժամը 17.00-ի սահմաններում քաղաքացու ավտոմեքենան նկատել են «Գոշավանք» վանական հալալիրի մոտակայքում, այնուհետև քաղաքացուց տեղեկատվություն չի ստացվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Ժամը 02.10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան:
Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վ. Տ.-ն (Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, ծնվ.1986 թ.) մոլորվել և հայտնվել է Տավուշի մարզի Հաղարծին գյուղի տարածքում :
Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:










