Թբիլիսիի բնակիչները սկսել են բողոքել բնակարաններ «լցվող» օձերից
Թբիլիսիում հաճախակիացել են մասնագետներ կանչելու դեպքերը, որոնք կապված են բնակելի շենքերում և գրասենյակներում օձերի հայտնաբերման հետ, հաղորդում է Interfax.ru-ն:
Ինչպես լրագրողներին հայտնել են Կենդանիների մոնիթորինգի գործակալությունում, այս տարվա մայիսին գրանցվել է 109 նման զանգ:
Գործակալությունում նշում են, որ աշխատակիցների խմբերն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Կանչերը գրանցվում են Վրաստանի մայրաքաղաքի բոլոր թաղամասերից։
Գործակալությունում նաև նշում են, որ հայտնաբերված օձերը թունավոր չեն:










