Չինաստանում նավի խորտակման հետևանքով 430 մարդու ճակատագիրը դեռ անհայտ է (լուսանկարներ)

12:15 • 03.06.15

Չինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային նավի խորտակվելուց հետո սկսված փրկարարական գործողությունից մեկ օր անց ավելի քան 430 մարդ անհայտ կորածների ցուցակում է, գրում է gazeta.ru-ն:

 

Փրկվել է 14 մարդ: Պաշտոնյաները նաև հաստատում են յոթ մարդու մահը: Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ նավում եղել է 405 ուղևոր, անձնակազմի 46 անդամ և 5 էքսկուրսավար:

 

Գործողությանը մասնակցում է ավելի քան 4 հազար մասնագետ, այդ թվում՝ ոստիկաններ, հրշեջներ և զինվորական ստորաբաժանումներ:

 

Օդերևութաբանների տվյալներով՝ եղանակային վատ պայմանները կխոչընդոտեն փրկարարների աշխատանքը ևս 24-36 ժամ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ նավաբեկությունից հետո փրկված նավի նավապետը և գլխավոր ինժեները ձերբակալվել են:

 

In this photo released by China's Xinhua News Agency,

A rescue team works next to the Dongfangzhixing or

CORRECTION-CLARIFYING DATELINE A Chinese rescue team

An elderly passenger (C) is escorted to the river bank

An elderly survivor (C) is carried onto the river bank

Rescue teams search for survivors in the waters where

Relatives of passengers on the capsized ship wait for