Միջազգային կոալիցիայի արշավի 9 ամիսների ընթացքում «Իսլամական պետության» ավելի քան 10.000 գրոհային է սպանվել

12:38 • 03.06.15

Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կողմից իրականացվող արշավի ինն ամիսների ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ավելի քան տասը հազար գրոհային: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինկենը, հաղորդում է ria.ru-ն:

 

 Բլինկենի խոսքով՝ դաշնակիցներին հաջողվել է մեծ առաջընթաց գրանցել ԻՊ-ի դեմ մարտերում:

 

«Մենք մեծ թվով կորուստներ ենք գրանցել ԻՊ-ի շարքերում արշավի սկսվելուց ի վեր՝ ավելի քան տասը հազար գրոհային: Ի վերջո, այն իր ազդեցությունը կգործի»,- ասել է Բլինկենը:

 

Նշենք, որ միջազգային կոալիցիան օդային հարվածներ է հասցնում Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դիրքերին։