Լատվիայի սեյմը չի կարողացել առաջին փորձից երկրի նախագահ ընտրել

13:26 • 03.06.15

Լատվիայի սեյմը՝ խորհրդարանը, չի կարողացել այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում առաջին փորձից երկրի նախագահ ընտրել, հաղորդում է ria.ru-ն:

 

Երկրի նախագահի պաշտոնի համար մրցում է չորս թեկնածու՝ երկուսն իշխանական կոալիցիայից՝ պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը և իրավաբան Էգիլս Լևիտսը, և երկու ներկայացուցիչ ընդդիմադիր կուսակցություններից: Ֆավորիտներ էին համարվում Վեյոնիսը և Լևիտսը:

 

Լատվիայի գործող նախագահ Անդրիս Բերզինշն ավելի վաղ հայտարարել է, որ չի դնի իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար՝ անձնական պատճառներով:

 

Վեյոնիսի օգտին քվեարկել է 34 պատգամավոր, Լևիտսի՝ 24, ընդդիմադիր թեկնածուներից մեկի օգտին՝ 23, մյուսի՝ 6: Բոլոր թեկնածուների մասնակցությամբ քվեարկության երկրորդ փուլը կանցկացվի առաջիկա ժամերին:

 

Այնուհետև մրցապայքարից դուրս կգան առավել քիչ ձայն ստացած թեկնածուները:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լատվիայի սեյմի պատգամավորները չորեքշաբթի երկրի նախագահի ընտրություններ կանցկացնեն: Իշխող կոալիցիայում ներառված կուսակցությունները պայմանավորվել էին միասնական թեկնածու առաջադրել նախագահի պաշտոնին, բայց նրանց այդպես էլ չէր հաջողվել համաձայնության գալ այդ հարցում: