Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ-ի 6 ներկայացուցիչների նկատմամբ

13:08 • 03.06.15

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ-ի վեց ներկայացուցիչների նկատմամբ, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Նրանք բոլորը հետախուզվում են ԱՄՆ իշխանությունների կողմից: Ինտերպոլը, ԱՄՆ-ի դիմումի համաձայն, նրանց ձերբակալության համար «կարմիր օրդեր» է տվել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ հետախուզում է հայտարարվել կազմակերպության նախկին փոխնախագահ Ջեք Ուորների և Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիայի նախկին ղեկավար Նիկոլաս Լեոսի նկատմամբ:

 

Հունիսի 2-ին Յոզեֆ Բլատերը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: