Լատվիայի խորհրդարանն այսօր նախագահ կընտրի
Լատվիայի սեյմի (խորհրդարան) պատգամավորները չորեքշաբթի երկրի նախագահի ընտրություններ կանցկացնեն: Այդ պաշտոնին հավակնում է չորս թեկնածու՝ երկուսը կոալիցիոն կուսակցություններից, երկուսը՝ ընդդիմությունից, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ իշխող կոալիցիայում ներառված կուսակցությունները պայմանավորվել էին միասնական թեկնածու առաջադրել նախագահի պաշտոնին, բայց նրանց այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ այդ հարցում:
Վերլուծաբանները հավանական հաղթողներ են համարում երկրի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսին և Եվրոպական դատարանի դատավոր Էգիլս Լևիտսին:
Լատվիայի նախագահ դառնալու համար հարկավոր է ստանալ խորհրդարանի 100 պատգամավորից առնվազն 51-ի ձայնը:










